Վաղարշապատի Պատմազգագրական Թանգարան

Թանգարան
մուտքն ազատ էայո
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
Լուսանկար և տեսանյութայո
Ավտոկայանատեղիայո
հուշանվերներոչ
սրճարանոչ
WCոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1964 թ․
ք․ Վաղարշապատ Մաշտոցի փող․ 1

Թանգարանը ստեղծվել է 1964 թ. ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի որոշմամբ: Հավաքածուն համալրվել է ինչպես պեղումների, այնպես էլ հավաքչական աշխատանքի արդյունքում: Հնագիտական ֆոնդը ընդգրկում է մոտ 11000 էքսպոնատ, որոնք վերաբերում են նեոլիթից ուշ միջնադար ընկած ժամանակաշրջանին: Ներկայացված են Թեղուտի, Ակնաշենի,Առատաշենի, Ծաղկունքի, Մոխրաբլուրի, Շրեշ բլուրի բնակավայրերի, Էջմիածնի, Վաղարշապատի, Այգեշատի, Ծիածանի Շահումյանի, Արագածի, Օշականի, Շամիրամի, Ակնալճի, Աղավնատան, Ծաղկալանջի դամբարանադաշտերի պեղումներից հայտնաբերված առարկաներ՝ խեցեղեն, զենք, զարդեր, հնագույն քանդակների նմուշներ Այգեշատից, Թեղուտից, Ծաղկունքից, Շամիրամից:

Ազգագրական ֆոնդում ներկայացված են XIX-XX դարի կենցաղային իրեր՝ աշխատանքային գործիքներ, գյուղմթերքի վերամշակման և պահպանման հետ կապված առարկաներ, կահույք, երաժշտական գործիքներ, զենք, զարդեղեն, հնատիպ գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, գորգերի, կարպետներ, խուրջիններ, անկողնապարկեր՝ բերված պատմական Հայաստանի տարբեր վայրերից: Թանգարանային ֆոնդի մաս է կազմում դրամագիտական հավաքածուն:

 Ցուցադրությունը կենտրոնացած է երեք սրահներում: Նախասրահում ներկայացված են քաղաքի պատմությանը վերաբերող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև hնագիտությանը և ազգագրությանը վերաբերող առավել նշանակալից ցուցանմուշներ: Հնագիտության բաժնում  նյութերը տեղադրված են ըստ ժամանակագրության՝  նեոլիթ-էնեոլիթյան ժամանակաշրջանից մինչև միջնադար: Բրոնզ-երկաթեդարյա ժամանակաշրջանի ցուցանցմուշները պեղված են Արագածի, Էջմիածնի, Այգեշատի դամբարանադաշտերից: Ցուցադրվում է Այգեշատի դամբարանի մանրակերտը: Միջնադարյան ցուցանցուշներից հարկ է նշել պարզունակ խաչապատկերով սարկոֆագը: Ազգագրական բաժնում  ներկայացված է XIX-XX Էջմիածնի կենցաղին և մշակույթին նվիրված նյութերը։ Վերակազմված է քաղաքային բնակարանը և գլխատունը:

 

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00

Կիրակի՝ 10:00-15:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար նախօրոք պայմանավորվել։

Էկսկուսրիաներ Հայերեն/Անգլերեն/Ռուսերեն լեզվուներով։

 

Առկա է թեքահարթակ։

Կոնտակտներ
+374 231 5 36 63
Anzhela.tadevosyan@g mail . com
vagharshapat-historical.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր